15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ժամանակին այստեղ՝ Չարենցի 70 հասցեում, գործում էին «Դինամո» մարզական ընկերության լողավազանը եւ հրաձգարանը: Այսօր այս տարածքում նույն մարզակառույցներն են՝ արդեն ավերակների վերածված: Անտարբերության ու անուշադրության մատնված կառույցը աղբանոց է դարձել:
Սա միակ շինությունը չէ մայրաքաղաքում, որ անուշադրության է մատնված: Մհեր Մկրտչյան փողոցում այս պատը միակն է, ինչ մնացել է տասնյակ տարիներ քանդվող շինությունից: Բնակիչների հավաստմամբ կիսատ մնացած շենքերը քաղաքում անհարմարություն են ստեղծում. սկսած արտաքին տեսքից վերջացրած փոշուց:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կառուցապատողները հաճախ չեն կարողանում ավարտին հասցնել շինարարությունը ֆինանսական սղության պատճառով. երբեմն չեն օգնում անգամ վարչական տույժերը:
Փորձագետները լուծումը տեսնում են կառավարության աշխատաոճի փոփոխության մեջ: Նրանց կարծիքով՝ այս հարցին պետք է ավելի խիստ մոտենալ՝ սահմանել հստակ ժամկետներ:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը