կարևոր
1090 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-25 15:49

Մոլդովայի նախագահը նախատեսում է առաջիկայում այցելել Կիև

Մոլդովայի նախագահը նախատեսում է առաջիկայում այցելել Կիև

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է առաջիկայում Կիև այցելելու մտադրության մասին: Այցի  մանրամասների վերաբերյալ նախագահը ոչինչ չի ասել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Prime  հեռուստաալիքի ուղիղ եթերում նա շեշտել է, որ մանրամասներ կհաղորդի այցի վերաբերյալ պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո:

Մայիսին պաշտոնական այցով Ուկրաինա էին մեկնել Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն և պատգամավոր Լիլիան Կարպը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝  այցը գաղտնի է եղել: Դրա մասին հետո են հայտնել: