կարևոր
2077 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-25 15:37

Մահացել է նվիրյալ դաշնակցական Սպարտակ Ազիզյանը. ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել

Մահացել է նվիրյալ դաշնակցական Սպարտակ Ազիզյանը. ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել

Խորը վշտով գուժում ենք հավատավոր դաշնակցական, սիրելի ընկեր, ՀՅԴ Աշտարակի կոմիտեության երկարամյա անդամ, նույն Կոմիտեի նախկին նախագահ, ՀՅԴ Արագածոտնի «Արմեն Գարո» Մարզային կոմիտեի նախկին անդամ Սպարտակ Ազիզյանի վաղաժամ մահը։

Ցավակցում ենք ընկերոջ ընտանիքին, հարազատներին, ընկերներին և հայտնում, որ  Սպարտակ Ազիզյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունիսի 25-ին, ժամը՝ 17:00-ից, Աշտարակ - Էջմիածին խճուղու վրա գտնվող սգո սրահում:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

ՀՅԴ Արագածոտնի Մարզային կոմիտե

ՀՅԴ Աշտարակի Կոմիտե