կարևոր
589 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-25 13:17

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում պատմական կլինի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում պատմական կլինի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում պատմական կլինի: Այս մասին Ստոլտենբերգն ասել է Pais-ին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Մադրիդում կայանալիք գագաթնաժողովը վճռորոշ է ՆԱՏՕ-ի համար: Այն պատմական գագաթնաժողով է լինելու մի շարք պատճառներով.  30 գործընկերների հանդիպումը տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում անվտանգության հետ կապված ճգնաժամի ամենասրված շրջանում, կկայացվեն բազմաթիվ կարևոր որոշումներ, մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու մեր կոլեկտիվ անվտանգության  խոշոր փոխակերպումների վերաբերյալ, ինչպիսիք չեն եղել սառը պատերազմի ավարտից ի վեր»,-հայտարարել է նա:

Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ քննարկումներ ծավալելուց բացի, գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ նաև Աֆրիկայի հյուսիսում և Սախելի շրջանում անկայունությանն ու ահաբեկչության թեմային: