15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ապարանում բողոքի ակցիայի են դուրս եկել հունիսի 19-ի արյունահեղության տուժածների հարազատները։
Հիշեցնենք՝ երկու երիտասարդ զոհվել էր, ևս 5-ը վիրավոր են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մամուլը տեղեկություններ էր հայտնել, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ապա կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։ Դեպքը տեղի է ունեցել, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանին հայհոյելու պատճառով։ Մեկ շաբաթ անց ընդամենը կա մեկ ձերբակալված, այն էլ՝ կասկածյալի կարգավիճակով։