15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Մեր հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին, ինչպես նաև հանդիպելու մի քանի դատապարտյալների և կալանավորների հետ։ Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Մարդիկ չեն կարողանում իրենց հարազատներին տնական սնունդ հասցնել: ՔՀԿ պետը բացատրեց, որ հանձնուքների ընդունումն իրականացվում է միայն աշխատանքային ժամերին, իսկ հերթեր իսկապես կան, որի գոյացման պատճառը հանձնուքների ստուգման ժամանակատար գործընթացն է։ Օրական 70-80 հանձնուք հազիվ են կարողանում ստուգել, ներս թողնել: Պարզվում է՝ բազմաթիվ փորձեր են կատարվում ամենատարբեր եղանակներով ՔՀԿ մտցնել արգելված իրեր, այս պատճառով էլ պատշաճ ստուգումը երկար ժամանակ է պահանջում։
Վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի քրեակատարողական հիմնարկում հանձնուքների ընդունման 2-րդ կետ բացվի։
Հետևողական եմ լինելու վերոնշյալ բոլոր արձանագրումներին և խնդիրների լուծման ընթացքին:
Դատապարտյալների և կալանավորների հետ հանդիպմանը կանդրադառնամ առանձին հրապարակմամբ։