կարևոր
634 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-25 09:15

Ինչո՞ւ Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սև ցուցակում». «Հրապարակ»

Ինչո՞ւ Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սև ցուցակում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին անցյալ դեկտեմբերի 9-ին ազատեցին պաշտոնից եւ փոխարենը նշանակեցին կարկառուն ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին։ Երեկ Ուլիխանյանը հայտարարեց ՔՊ-ից հեռանալու մասին։ Թե ինչու նա հայտնվեց ՔՊ «սեւ ցուցակում» եւ մնաց անգործ, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներից ոչ մեկին անգործ չի թողնում՝ կադրային «ռակիրովկաներ» է անում, մի բան տալիս, որ յոլա գնան, իշխանական մեր աղբյուրներն ասացին, որ Ուլիխանյանը «վիզ չի դրել» թիմի համար, ձախողել է գրեթե բոլոր կուսա»կցական հանձնարարությունները։

Փաշինյանը հատկապես ծանր է տարել Սյունիքի համայնքապետարաններում իրականացված ստուգումների ձախողումը, որ չկարողացան հանրության առջեւ մի շքեղ շոու բեմադրել՝ բացահայտումներով եւ իր հակառակորդների մերկացումներով։ Ասում են՝ զուգահեռաբար նաեւ տրվել է հաճույքներին՝ խնջույքներ, զվարճություններ, որի մասին անգամ ինչ-որ տեսագրություններ կան։ Ի դեպ, այս ամիսներին նա քանիցս գործ է խնդրել կուսակցական վերնախավից, սակայն մերժվել է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում