18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Յոթ տարի առաջ սեփական տանը դաժանաբար սպանված 25-ամյա Արտյոմ Ադալանյանի սպանության համար մեղադրվող միակ ամբաստանյալը կմնա ազատության մեջ. այս որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը:
Սպանվածի մայրը՝ Ռուզաննա Ադալանյանը, որոշումից առաջ կասկածի տակ առավ դատավորի անաչառությունը, քանի որ դատախազը եւ փաստաբանը դատարանի բակում խոսել էին գործի հնարավոր ավարտի մասին եւ ինքը դա ձայնագրել էր: Ռուզաննա Ադալանյանը ձայնագրությունը ներկայացրել է իրավապահներին: Նա ասում է՝ արդարադատական համակարգը չի գործում:
Փաստերը բացահայտ են, բայց հաշվի չեն առնում: Ռուզաննա Ադալանյանը վստահ է, որ որդու սպանությունը խմբակային է. դեպքի վայրում 10-ից ավելի տղամարդ է եղել, որոնց վերնազգեստները մնացել են իրենց տանը: Ազատության մեջ է նաեւ Կոպչիկ մականունով Հովհաննես Թոփչյանը. նա յոթ տարի չի ներկայացել դատարան եւ միայն վերջերս է հարցաքննվել, այն էլ վկայի կարգավիճակով՝ չնայած որ նրա հագուստի մանրաթելերը սպանության օրը հայտնաբերվել են Արտյոմի հագուստի վրա:
Ռուզաննա Ադալանյանը կշարունակի պայքարը: Նա վստահ է, որ մի օր փոփոխության ականատեսը կդառնանք:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը