կարևոր
595 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-24 20:17

Արցախի ինքնորոշման իրավունքից նահանջ չի կարող լինել․ «Դիմադրություն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի ինքնորոշման իրավունքից նահանջ, կամ նշաձողի իջեցում չի կարող լինել: Սա հիմնական շեշտադրում է, որ Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներն արել են Արցախում ու Արցախից վերադառնալով: 
Ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարներն ընդդիմադիրները ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում են տեսնում: Նրանց հետ հանդիպման արդունքներն ամփոփելիս՝ նույնն ընդգծել է նաեւ Արցախի խորհրդարանի նախագահը:  
Արցախի խորհրդարանի բոլոր ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ համակարծիք են հայկական երկրորդ պետությանն առնչվող հարցերի մասին: Որոշել են առաջնային օրակարգի ձեւակերպման ուղղությամբ աշխատել: 
«Դիմադրության» անդամները հանդիպել են նաեւ Արցախի պաշտոնաթող նախագահների ու պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Քաղաքացիների հետ շփումներում, հավաստիացնում են, որ միայն աջակցության խոսքեր են լսել: 
Արցախցին ամուր է ու պինդ,- ասում է Սաղաթելյանը: Միակ ցանկությունը սեփական հայրենիքում անվտանգ ապրելն է: Իսկ Արցախի անվտանգությունն ամբողջ Հայաստանի անվտանգությունն է: Վստահեցնում են՝ սա է ընդդիմության պայքարի օրակարգը: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը