18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Քարվաճառը հանձնելիս Գրիգորն էրեխու պես լաց էր լինում: Նա համար հայրենիքի անբաժանելի մաս էին Շուշին, Հադրութը, Քարվաճառը։ Կորսված հայրենիքի այս վայրերում սար ու ձոր չկար, որտեղ ամակ չունենար՝ ասում է մարտական ընկերը: Գրիգոր Կարապետյանը Թալինից է. կյանքի մեծ մասն անցկացրել է ռազմի դաշտում՝ մասնակցել արցախյան բոլոր պատերազմներին՝ 1990-ականներից մինչեւ 44-օրյա:
Չնահանջող, չկոտրվող Գրիգորը ակտիվորեն մասնակցում էր «Դիմադրություն» շարժման ակցիաներին եւ երթերին մինչեւ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած դեպքերը։ Ոստիկանների ու ցուցարարների բախումներից հետո Կարապետյանին կալանավորել են։ Նա միակը չէ. 3 տասնյակից ավելի մարդ այսօր կալանավորված է, 300-ն էլ անցնում են ամենատարբեր քրեական գործերով: Առերեւույթ փաստեր կան ոստիկանական ուժերի ապօրինի գործողությունների մասին, բայց գեթ մեկ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել՝ փաստում է պատգամավորը։ Ինչո՞ւ են վերը նշված քրեական գործերն ապօրինի։
Այս դեպքերի առնչությամբ հաստափոր ծրարներ են Դատախազություն ուղարկվել՝ պարզելու համար, թե օրինակ ի՞նչ գործ ունեն Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բոլոր այն վայրերում, որտեղ հակաիշխանական ցույցեր են:
ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների եւ անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման փաստով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաղորդման առթիվ քրեական գործ է հարուցվել: Նա գրությամբ անդրադարձել է նաեւ yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանին ծեծելու եւ բերման ենթարկելու փորձին: Արծվիկ Մինասյանը ընդգծում է՝ հետեւողական է լինելու, որ արդար քննություն իրականացվի:
Մանրամասները՝ Լիանա Սարգսյանի տեսանյութում