01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հունիս 24։ Շատերի համար սովորական մի օր։ Շատերի, բայց ոչ ինձ ու ընտանիքիս համար։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Ուղիղ մեկ ամսից Աբգարս ավարտելու է ծառայությունը զինված ուժերում, քանի որ զորակոչվել է 2020 ի հուլիսի 24 ին։
Ուղիղ մեկ ամսից Աբգարս դուրս է գալու Հադրութի զորամասից, հսկիչ անցագրային կետի մոտ գրկելու է ընկերներին, դանդաղ իջնելու է աստիճաններով ու անշտապ քայլերով հասնելու է Հադրութի կենտրոն, սպասելու է Սեռիի Հադրութ Երեւան միկրոավտոբուսին։ Մինչ ավտոբուսի շարժվելը կհասցնի քայլել դեպի եկեղեցի, նստել ծառերի տակ ու հետ գալ կենտրոն, ճանապարհին մտածելով, որ Հադրութին ճոպանուղի է պետք։ Իսկ երբ միկրոավտոբուսը շարժվի, անհամբեր սպասելու է, թե երբ է տուն հասնելու։
Մենք էլ կամաց պատրաստվում ենք, որ գա ու տեսնի, թե ինչ ասել էր` արել ենք կամ անում ենք։
Մնաց մի ամիս Աբգար ջան։
Ու տեսեք ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022 ի հուլիսի 24-ին տուն չգա... Լավ լսեցիք չէ՞։ Ձեզ անջատած ու ախմախ մախմախ դուրս տվող պաշտոնյաներ ու ոչ միայն։ Մնաց մեկ ամիս։ Մենք սպասում ենք Աբգարին ու եթե հանկարծ Աբգարս չգա...»։