կարևոր
1309 դիտում, 11 ամիս առաջ - 2022-06-23 17:05

Դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է. Գեղամ Գևորգյան

Դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է. Գեղամ Գևորգյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն արձանագրում է, որ շուկայում որոշ պարենային ապրանքների գնանկում է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գևորգյանը նշեց, որ նորզելանդական կարագի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամի,  «Անկոր» տեսակի կարագի գինը ևս նվազել է` 5038-ից իջել է 4691 դրամի:

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գների կարգավորմամբ չի զբաղվում: Ես չեմ բացառում, որ կլինեն ոլորտներ և տնտեսավարողներ, որոնք չարաշահումներ կանեն»,- ասաց նա:

Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի գներին՝ Գևորգյանը նշեց, որ Իրանը վերջին շրջանում դիզվառելիք և բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, իսկ  դիզվառելիքի և բենզինի մեծ մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանի Դաշնությունից։

 «Դիզվառելիքի գների վրա ազդում է ոչ միայն դոլարի փոխարժեքը: Դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է»,- հավելեց Գևորգյանը: