24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ս․թ․ հունիսի 3-ին Ոստիկանության Կենտրոն բաժնում բերման ենթարկված ՀՀ քաղաքացու նկատմամբ բաժնի պետի տեղակալի կողմից բռնություն գործադրելու և ակնհայտորեն ոչ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու/բժշկական աջակցության մերժում, խոչընդոտում/ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ հետևյալ բովանդակությամբ պատասխան․
Ոստիկանության ծառայողի կողմից ս․թ․հունիսի 3-ին, Ոստիկանության կենտրոն բաժնում բերման ենթարկված Ա․Շ-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ նախապատրաստած նյութերով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել ՀՀ Քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցել քրեական գործ։
Ըստ քննչական ենթակայության այն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Հուսամ, որ անաչառ քննության կկատարվի և ոստիկանի կոչումն արատավորող տվյալ վարքը իրավական գնահատականի կարժանանա»։