04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
«Հրապարակ» թերթը գրում է. Ապագա գլխավոր դատախազ, ներկայում վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը երեկ ընդգրկվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում՝ փոխարինելով վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, որն ամիսներ առաջ հրաժեշտ տվեց պաշտոնին եւ, իր հայտարարությամբ՝ տեղափոխվեց բիզնես ոլորտ։ Վարդապետյանի հարցով որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։ Թե ինչու է նա ապագա դատախազացուին գործուղում մայր բուհ, դժվար է ասել։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվեց անցած տարեվերջին, նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Հիշեցնենք նաեւ, որ տարիներ շարունակ Փաշինյանը խոսում էր բուհերի ապաքաղաքականացման եւ ապակուսակցականացման մասին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում