04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Հավաքին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող դաշնակցականներ Արամայիս Մխիթարյանը եւ Ալեքսան Ալեքսանյանը կլինեն ազատության մեջ: Դատարանը 2-ական միլիոն դրամ գրավի դիմաց փոխեց նրանց խափանման միջոց կալանքը:
Քրեական գործի հիմքում մերձիշխանական «ՄԵԴԻԱՆՅՈՒԶ» կայքում հայտնված ձայնագրությունն էր՝ «ՀՅԴ-ականները հանրահավաքներին մարդ բերելու համար փող են բաժանում» վերտառությամբ: Փաստաբանի պնդմամբ՝ գործն անհիմն է, նախաքննությունն ընթացել է քրեադատավարական օրենսգրքի բոլոր նորմերի ոտնահարմամբ:
Քրեական գործը հարուցված է ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ գործով անցնողներից Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է նաեւ ապօրինի հրազեն պահելու համար:
Ոչ միայն կալանքը, այլեւ նույնիսկ 2 միլիոն դրամ գրավն է փաստաբանը կոնկրետ այս գործով համարում խիստ լուծում: Պնդում է՝ բացակայում են հիմքերը խափանման որեւէ միջոց կիրառելու համար:
Մանրամասները ներկայացնում են Անահիտ Հովհաննիսյանն ու Լիանա Սարգսյանը