24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ԱՄՆ-ը կենսաբանական լաբորատորիաներ է ֆինանսավորում նաեւ Հայաստանում. Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դեռ մայիսի 27-ին էր ասել այս մասին: Դրանից մի 10 օր առաջ ՀԱՊԿ-ի հոբելյանական հավաքին Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ լուրջ ուշադրություն պետք է դարձնել կենսալաբորատորիաներին հակազդելու հարցին՝ պնդելով, որ Պենտագոնը տարածաշրջանում ստեղծել է տասնյակ մասնագիտացված լաբորատորիաներ ու կենտրոններ, որոնց հիմնական խնդիրը կենսաբանական նյութեր հավաքելն ու վարակների, վտանգավոր հիվանդությունների տարածման առանձնահատկություններն ուսումնասիրելն է: Վլադիմիր Պուտինը նաեւ նշեց,որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում փաստաթղթային ապացույցներ են ձեռք բերվել, որ կենսաբանական զենքի բաղադրիչներ են ստեղծվել՝ խախտելով թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիան:
Աղմուկ հանած թեման Հայաստանում վերածվել է բողոքի ակցիայի: Մարդիկ «Հայաստանը լաբորատոր փորձադաշտ չէ» գրությամբ պաստառներով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի դիմաց են: Ակցիայի կազմակերպչի խոսքով` բիոլաբորատորիաներում կարող են կենսաբանական զենք մշակել. սա սպառնում է մարդկանց անվտանգությանը:
Վերջին զարգացումների համատեքստում անհրաժեշտ է ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ եւ հաշվետու հետաքննությունը՝ պնդում են ակցիայի կազմակերպիչները: Եվ այդ ամենն ավելի պատկերավոր տեղ հասցնելու համար օգնության է հասել բեմականացումը:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում