Օղորմի Ձեր տղերքին՝ զոհվածների ծնողների հետ հանդիպման ժամանակ օրեր առաջ ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Մոտ երեսուն ծնողների ներկայությամբ, նրանց հավաստմամբ, Քյարամյանն իրեն պահել է ոչ պատշաճ, օգտագործել է սպառնալիք պարունակող արտահայտություններ: Հերոս Մխիթար Գալեյանի հայրը հավելում է՝ իր եւ եղբոր դեմ քրեական գործ է հարուցվել զորամաս մուտք գործելու եւ իշխանության ներկայացուցչին ծանր վիրավորանք հասցնելու համար։
Զոհվածների հարազատները զայրացած են: Դատախազությունում Քյարամյանի դեմ բողոք են ներկայացրել: ԱԱԾ-ն ծնողներին հրավիրել է պարզաբանման, որը սակայն հարցաքննության է նմանվել: Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, ԱԱԾ-ում գտնվել է 6 ու կես ժամ:
Իմ պայքարը կավարտվի միայն, եթե պատժվեն իմ որդու մահվան մեղավորները՝ ասում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը: Նա շուտով կրկին կմայրանա:
Ծնողները չեն վստահում իշխանությանն ու արդարադատական համայնքին, բայց ամեն դեպքում ակնկալիք ունեն:
Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, հրավիրվել է Քննչական կոմիտե քննչական գործողությունների: Զոհված զինծառայողների հարազատները, ի աջակցություն Գալեյանի, հավաքվել են Քննչական կոմիտեի բակում: Նրանք կատարվածը գնահատում են որպես ճնշման փորձ: ՔԿ-ում իրենց հարցի պատասխանը չստանալով՝ ծնողները շարժվեցին ԱԱԾ:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը