Սպառնալիք է Զինված ուժերի համար այն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությամբ Գլխավոր շտաբի պետը դառնալու է պաշտպանության նախարարին ենթակա պաշտոնյա. Ռազմական փորձագետներն են պնդում: Պաշտպանության նախկին նախարարը դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել, այս փոփոխությամբ փորձում են քաղաքականացնել Զինված ուժերը:
Իշխանական շրջանակները թմբկահարում են բանակի բարեփոխումների մասին, մինչդեռ Զինված ուժերն արդեն չորս ամիս է՝ Գլխավոր շտաբի պետ չունի: Նախկին պետ Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվել էր այս տարվա փետրվարին: Պաշտպանության նախարարն էլ մինչեւ օրս չի հստակեցրել, թե բանակը երբ կունենա Շտաբի պետ:
Սուրեն Պապիկյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Գլխավոր Շտաբի պետի պաշտոնակատարը՝ Կամո Քոչունցը, լիարժեք է կատարում իր պարտականությունները: Նախարարը անհասկանալի է համարում հանրության դժգոհությունները՝ կապված Շտաբի պետ չունենալու հետ:
Պաշտպանության նախարարը կարծում է, որ Զինված ուժերը պետք է զբաղվի միայն երկրի պաշտանությամբ եւ մարտական պատրաստությամբ: Սա է բարեփոխումների հիմքում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ԳՇ-ի եւ ՊՆ-ի միավորման գաղափարն արդյունավետ կառավարման մեկնարկ են համարում: Մինչդեռ Ընդդիմադիր պատգամավորները, քաղաքական ենթատեքստ են տեսնում եւ շեշտում. իշխանությունն ուզում է քանդել բանակը:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում