կարևոր
565 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-22 15:43

Լավրովը կայցելի Թեհրան, որտեղ կքննարկի միջուկային գործարքի շուրջ իրադրությունը

Լավրովը կայցելի Թեհրան, որտեղ կքննարկի միջուկային գործարքի շուրջ իրադրությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ին այցով կմեկնի Թեհրան, որտեղ կքննարկի իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունիսի 22-ից մինչեւ 23-ը Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Թեհրան կմեկնի աշխատանքային այցով: Ենթադրվում Է, որ կշարունակեն կարծիքներ փոխանակել միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրադրությունը»,-Զախարովան ասել Է ճեպազրույցի ընթացքում:

Նա նշել Է, որ Թեհրանում Ռուսաստանի նախարարը նաեւ կքննարկի իրադրությունն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցությունը: