կարևոր
1381 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-22 13:19

ԱՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԱՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հունիսի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդյունքները։

Այցի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի համանախագահների, ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական 9 մարմինների ներկայացուցիչների, Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնիի և Ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրեր, նախանշվել դրանց իրագործման ուղիները։

Խորհրդակցությանը Լիբանան և Կիպրոս կատարած այցի մասին հակիրճ հաշվետվությամբ հանդես է եկել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Նա շեշտել է, որ հագեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրեր՝ հետագա համագործակցության համար։ Այս առումով Ա․ Մոսիյանը հատկապես կարևորել է օտարերկրյա քաղաքական գործիչների հետ հանդիպումները։