կարևոր
907 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-22 13:08

Բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ բիոլաբորատորիաների գործունեության առնչությամբ: «Վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և հանրության առողջության ու կյանքի նկատմամբ վտանգ ներկայացնելու կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել»,- հայտարարել են ակցիայի կազմակերպիչները՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, «Ազատագրական Շարժում» նախաձեռնությունը։