04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում 2-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը 1,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է: Հայկը 2-րդ տուրում հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին:
8 շախմատիստ մեկական միավորով հետապնդում են առաջատարին: Նրանց թվում է Մանուել Պետրոսյանը, որի հաշվին գրանցվեց տուրի 2-րդ հաղթանակը: Մանուելի մրցակիցն Ալեքսանդր Դոնչենկոն էր: Տուրի մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն են կնքել Հանս Նիմանն ու Ամին Տաբատաբաեին, Սամվել Տեր-Սահակյանն ու Դայ Վան Նգուենը, Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը: