04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտից: Այս մասին հայտնում է Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն:
Իսպանիայի ԱՕԿ-ը հրաժարվել է Խաղերն ընդունելու մտքից` երկրի ղեկավարության հետ համաձայնության չգալու պատճառով: Անհամաձայնության հիմնական պատճառը եղել է այն, որ ԱՕԿ-ը և ղեկավարությունը չեն կարողացել կողմնորոշվել ըստ մարզերի մրցաձևերի բաշխման հարցում: Իսպանիայի ԱՕԿ-ը, սակայն հույս է հայտնել հաջորդիվ կրկին փորձ կատարել Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար:
2030 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրը կորոշվի 2023 թվականին` Միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական համաժողովի ընթացքում: