04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
«Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի հունիսի 22-ին: Այս մասին գրում է Football Italia-ն: Ըստ պարբերականի, Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո:
Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է շրջանառվող լուրերը. «Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»:
Մխիթարյանն իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Հռոմեական «Ռոմայի» կազմում հայ կիսապաշտպանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող: