01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը վերջերս բավականին կլորիկ գումարով տուգանվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նալբանդյանին պատկանող ընկերությունը հասարակությանը մոլորեցրել է՝ դրսեւորելով անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ տուգանվել է:
Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից 10-հատանոց ECO եւ 30-հատանոց ecoDemonstrator մակնշումներով տուփերով հավկիթների իրացումը այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակվել են որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Այս խախտման համար մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընկերության նկատմամբ նշանակել է տուգանք՝ 3 մլն 44 հազար 534 դրամի չափով:
Հիշեցնենք՝ այս տարեսկզբին «Շիրակ» թռչնաֆաբրիկան մեծ անհանգստություն պատճառեց հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին. ընկերությունը ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի: Այս ընկերությունը ձվի շուկայում գնային տատանումներ էր անում: Նշենք, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Նալբանդյանի ընկերության նկատմամբ դեռ փետրվարի 8-ին է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցել:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում