կարևոր
466 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-21 22:50

Մարտակերտցին ահազանգում է խոշոր չափերի թալանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինձ թալանում են, խեղճացնում, ոչ մի օրենք չի գործում. Մարտակերտի ոստիկանությունը աչք է փակում իմ դիմումների վրա՝ ահազանգում է Արցախի բնակիչ Մասիս Միքայելյանը: 
Ամբողջ կյանքում անասնապահությամբ զբաղվող Մասիսը կանգնել է փաստի առաջ: Արցախի բնակիչը դիմել է Հայաստանի եւ Արցախի բոլոր իրավասու մարմիններին, բայց որեւէ դրական արձագանք չկա: Այս լուսանկարներում, օրինակ, իր անասուններն են՝ սպանդի ենթարկված. գողացողը կտրել է ոտքերն ու գլուխը եւ տարել միայն կենդանու մարմինը: 
Մասիս Միքայելյանի բոլոր դիմումներին ընթացք է տրվել, սակայն հարուցված քրեական գործերը կարճվել են հանցակազմի բացակայության պատճառով, կամ հաշտության ելքով,- հայտնում են Մարտակերտի ոստիկանությունից: 
Մասիս Միքայելյանը հուսահատ է, չի ցանկանում լքել հայրենի Մարտակերտը, բայց ստեղծված իրավիճակը անտանելի է: Նշում է՝ իր Խնկավան գյուղը մոտ 10 կիլոմետր հեռու է հակառակորդի դիրքերից: Իր խոշոր եղջերավորներին 2006 թվականից գողանում են նաեւ հայերը: 
Սա Միայն Մասիս Միքայելյանի խնդիրը չէ. ասում է՝ նույն վիճակում են իր գյուղի անասնապահական 15 ֆերմաները՝ ամեն մեկը 100-ից ավելի խոշոր եղջերավորներով: Նրանք շարունակելու են պայքարել, որ հասցված վնասը փոխհատուցվի, իսկ անասնագողերն ու նրանց հովանավորները պատժվեն օրենքի խստությամբ: 

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում