29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
«Հավաքական Արեւմուտքի ճնշումները ԵԱՏՄ առանձին պետությունների վրա ուժեղանում են եւ դա անդրադառնում է միության բոլոր անդամների վրա». Ուկրաինայում պատերազմի ֆոնին Արեւմուտքի հետ առճակատման մեջ գտնվող Ռուսաստանի վարչապետն է ահազանգում: Միխայիլ Միշուստինը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին եւ Ղրղզստանին միասնության կոչ է անում: Բելառուսը նույնպես արեւմտյան պատժամիջոցների թիրախում է՝ Ուկրաինայի հարցում Մոսկվային բացահայտ աջակցելու համար:
Միշուստինը հորդորել է նվազեցնել կախվածությունը արտասահմանյան մատակարարումներից, ընդլայնել արտաքին առեւտրային գործարքներում ազգային արժույթների օգտագործման պրակտիկան` ԵԱՏՄ անդամ երկրների եւ այն պետությունների միջեւ, որոնք, Ռուսաստանի վարչապետի խոսքով, ապացուցել են իրենց վստահելի գործընկեր լինելու հանգամանքը: Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի կարեւորագույն խնդիրներից մեկն է համարել պարենային անվտանգության ապահովումը:
Միասնական շուկայի գործունեության նպատակով՝ Հայաստանի վարչապետը կարեւորել է փոխադարձ առեւտրի խոչընդոտների վերացումը, բիզնեսի գործունեության պայմանների բարելավումը:
Փաշինյանի համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար ավարտում է կայացման փուլը եւ անցնում ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման եւ կայուն տնտեսական աճի: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի օգոստոսի վերջին` Ղրղզստանում:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը