24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հեռուստաընկերությունների ղեկավարները «տեսալսողական մեդիայի օրենքի» փոփոխություններում իրենց աշխատանքին բովանդակային միջամտության վտանգ են տեսնում:
2020-ին մանրամասն քննարկված, ԱԺ-ում հավանության արժանացած օրենքը ընդունումից 2 տարի անց կրկին քննարկման սեղանին է: Փոփոխությունների փաթեթը նախաձեռնել է Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարությունը:
Փոփոխվելիք օրենքը պարտավորեցնում է, որ հանրային հնչեղություն ունեցող քննարկումներում անպայման ներկայացվեն նաեւ հակառակ տեսակետներ: Դրանք պետք է լինեն միեւնույն հաղորդման շրջանակում: Մասնագետներն ասում են այս պնդումը օրենքով ամրագրվելու անհրաժեշտություն չուներ:
Ընդդիմադիր ուղղվածությամբ որոշ հեռուստաընկերությունների տնօրեններ անիրատեսական են համարում այս մոտեցումը. պարզ պատճառով՝ իշխանականները կտրականապես մերժում են իրենց հարցազրույց տալ, կամ քննարկումների մասնակցել՝ ինչպե՞ս պետք է ապահովեն հակառակ տեսակետը:
Օրենքի կետերից մեկն էլ հաղորդավարներին պարտավորեցնում է նշել հանրային հետաքրքրություն ներկայացնող անձի քաղաքական կողմնորոշումը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ ճիշտ է, որ մասնագետը կուսակցական լինելու պարագայում չներկայանա, որպես անկախ հայացքների կրող: ՀՌՀ նախագահն էլ դեռ 1994թ-ից էր պնդում, որ նույն գլխում բազմակարծությունը բերում է երկփեղկվածության ու շիզոֆրենիայի:
Հասարակական կազմակերպությունների համոզմամբ այս փոփոխությունը վերահսկող մարմինը կվերածի գրաքննող մարմնի:
Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը