15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Օրերս մի ներդրողի հետ մտահոգիչ խոսակցություն ունեցա, որը, լսելով բարձրագույն դատական խորհրդի անդամների խոսակցության ձայնագրությունը, անժամկետ սառեցրեց իր ներդրումային ծրագրերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրեն Պարսյանը;
«Ներդրումներ ներգրավելու համար շատ կարևոր է, որ տվյալ երկիրն ունենա արդար և անկախ դատական համակարգ, քանի որ ներդրողն իրենից անկախ կարող է ունենալ վեճեր պետության կամ այլ տնտեսվարողների հետ։ Հետևաբար, երկիրը ներդրումային տեսանկյունից գրավիչ կդառնա, եթե գործեն սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմները։
Ցավոք, Հայաստանում մշտապես գործել է քաղաքականացված դատական համակարգ, որը հիմնականում սպասարկել է գործող իշխանություններին, կլաններին և օլիգարխներին։ Այս պայմաններում թռիչքաձև զարգացում և կյանքի որակի փոփոխություն ուղղակի հնարավոր չէ»։