կարևոր
1258 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-21 12:02

YouTube-ը ջնջել է WarGonzo նախագծի ալիքը

YouTube-ը ջնջել է WarGonzo նախագծի ալիքը

YouTube-ը ջնջել է ռուսական WarGonzo նախագծի ալիքը, որը հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։ Այս մասին գրում է dailystorm.ru-ն։

YouTube-ի ադմինիստրացիան հայտնել է, որ լրագրողները խախտել են որոշակի կանոններ։

WarGonzo-ի Telegram ալիքում ասվում է, որ YouTube-ը մեկ ամիս առաջ է ջնջել նախագծի ալիքը։ WarGonzo-ն հրապարակել է YouTube-ից ստացած հաղորդագրությունը, որում ասվում է, «Մենք ստուգեցինք և պարզեցինք, որ դուք խախտել եք որոշակի սկզբունքներ, որի արդյունքում ձեր ալիքը ջնջվել է»։

WarGonzo-ի թիմը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո YouTube-ը «անընդհատ արգելափակել է իրենց ալիքը՝ սխալներ գտնելով ամենասովորական տեսանյութերում»։

«Այս հարթակում մեր բաժանորդների թիվը վստահորեն մոտենում էր մեկ միլիոնին, մենք դարձել էինք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը»,- ասել են լրագրողները։