28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ներկա դրությամբ աշխարհում արդեն 100 միլիոն է հաշվում տեղահանված անձանց թիվը: Այդ մասին հաղորդել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
«Բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը հասել Է 100 միլիոնի. մեր ժամանակների տխուր վկայություն»,-ասվում Է Փախստականների համաշխարհային օրվա առթիվ Գուտերիշի արած հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել Է, որ, ՄԱԿ-ի կարծիքով, Ուկրաինայի իրադրությունը «Եվրոպայում մարդկանց ամենաընդգրկուն եւ արագ տեղահանումն Է առաջացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: