կարևոր
577 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-21 09:30

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ ոստիկանական պատնեշից այն կողմ․ «Հրապարակ»

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ ոստիկանական պատնեշից այն կողմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ապարանի դեպքերի կապակցությամբ դիմադրության շարժումը երեկ հանրահավաք ու երթ արեց։ ՔՊ գրասենյակի մոտ, որտեղ մի քանի շերտ ոստիկանական պատնեշ էր, ընդդիմադիրները ելույթներ ունեցան, կարմիր ներկ լցրեցին՝ որպես արյան նշան, եւ խաղալիք զենք դրեցին ու շարժվեցին դեպի ԱԱԾ եւ ոստիկանություն, քանի որ սպանվածներից մեկն ԱԱԾ ծառայող է եղել։ Ոստիկանության շենքի մոտ մոմավառություն արեցին՝ հարգելով արյունոտ հաշվեհարդարի զոհերի հիշատակը։

Հիշեցնենք, որ միջադեպի պատճառը եղել է Փաշինյանի հասցեին հայհոյանքը, կրակողներն ԱԺ պատգամավորի եւ փոխմարզպետի հարազատներն են։ Երկու անձ զոհվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, չորս հոգի մարմնական վնասվածքներ ունեն։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում