24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Օրերս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, որը ՔՊ-ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է։
Պատմեցին, որ պատգամավորն անձամբ է մտել նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ եւ համոզել, որ եղբորն այդ պաշտոնում նշանակելը բխում է ՔՊ կուսակցության շահերից, քանի որ Սիսիանում ՔՊ-ի դիրքերը թույլ են, եւ աշնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ հարկավոր է ամրապնդել դիրքերը, ինչով էլ կզբաղվի իր եղբայրը։ Մեկ օրում ազատել են նախկին պետին, նույն օրն էլ նշանակել պատգամավորի եղբորը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում