կարևոր
1021 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-20 19:01

Մայրաքաղաքում մի քանի պոլիկլինիկա ուզում են միավորել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքապետարանի նոր նախագիծը մտահոգել է մարդկանց: Մայրաքաղաքում մի քանի պոլիկլինիկա ուզում են միավորել: 
Փոխքաղաքապետի ներկայացրած նախագծին համաձայն չէ Երեւանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը: Նա Ավագանու առողջապահության հարցերի հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում միակ դեմ քվեարկողն էր: 
Քաղաքապետարանից վստահեցրին՝ աշխատակազմի կրճատումներ չեն լինելու, իսկ միավորումը ավելի արդյունավետ կդարձնի մարդկանց բուժօգնության կազմակերպումը։ 
Թե ինչ ճակատագրի կարժանանան շինությունները միավորումից հետո Գեւորգ Սիմոնյանը նշեց, որ այդ հարցը հետո պետք է քննարկվի: 
Քաղաքացիները Սիմոնյանի չափ լավատես չեն. ասում են՝ դժվար է լինելու հատկապես ծերերին եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար այցելել բժշկական հաստատություններ: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը