28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո թեեւ դադարել են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այնումենայնիվ Արցախի ղեկավարությունը շարունակում է անկաշկանդ հայտարարել:
Նիկոլ Փաշինյանը դեռ հունիսի 15-ին գլխավոր ամբիոնից հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հիմքում ընդունելի է Արցախի ցանկացած կարգավիճակ, միայն թե երաշխավորված լինի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:
Արցախի արտգործնախարարը սակայն վստահ է՝ արցախահայերի իրավունքները պաշտպանված են միայն Ադրբեջանի կազմից դուրս:
Դեռ ամիսներ առաջ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հայտարարել էր՝ միջազգային հանրության պարտադրանքով կարգավիճակի նշաձողի իջեցման մասին, բայց այդպես էլ չէր հստակեցրել՝ Երեւանն, ի վերջո, համաձայն է միջազգային հանրության առաջարկին, թե ոչ: Դավիթ Բաբայանը պնդում է՝ նշաձող այլեւս չկա, միայն կարմիր գծեր են մնացել:
Հաճախակի մեղադրանք է հնչում, որ ռուսական կողմն Արցախում չի կատարում իր պարտավորությունները. Դավիթ Բաբայանն այս մասին ասաց. «Մենք իրավունք չունենք քարկոծել մի երկրի, որից կախված է մեր անվտանգությունը եւ ապագան»: Եւ այն, որ ռուս խաղաղապահների առաքելությունը եւս 5 տարով կարող է երկարել՝ արտգործնախարարը չբացառեց:
Արցախի արտգործնախարարը Երեւանում է՝ իր հեղինակած «Արցախի հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսի առիթով: Գրքի քննարկումը վերածվեց Արցախի ապագայի մասին հարց-պատասխանի:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում