կարևոր
1387 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-20 16:46

Լիբանանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը

Լիբանանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը

Լիբանանում հայտնաբերվել է կապիկների ծաղիկի առաջին դեպքը, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝  դեպքը հայտնաբերվել է արտերկրից ժամանած անձի մոտ։ Նշվում է, որ հիվանդը գտնվում է տնային կարանտինում, նրա առողջական վիճակը կայուն է։

Կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է 1970 թվականին։
Վերջերս բժիշկները եվրոպական տարբեր երկրներում, ինչպես նաև Ամերիկայում և Ավստրալիայում հանդիպել են կապիկի ծաղիկի հարյուրավոր դեպքերի։ Ընդ որում, մասնագետներին ամբողջությամբ պարզ չեն վարակի տարածման ուղիները։