կարևոր
1210 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-20 13:37

Քանի դեռ հանդուրժում ենք այս ամենը, մղձավանջը շարունակվելու է․ Արեգնազ Մանուկյան

Քանի դեռ հանդուրժում ենք այս ամենը, մղձավանջը շարունակվելու է․ Արեգնազ Մանուկյան

Նիկոլական խառնամբոխը խնդիր չի տեսնում, երբ Ալիևը Նիկոլին հարբած ծաղրածու է անվանում, չի վրդովվում, երբ թշնամին սպառնում է վերցնել նույնիսկ Սևանն ու Երևանը, քանի որ ալիևներին նիկոլենք թշնամի չեն համարում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Իսկ այ Նիկոլին քննադատող Հայաստանի քաղաքացիներից վտանգ են տեսնում՝ իրենց արյունոտ իշխանությունը կորցնելու, երկնքից գլխներին ընկած լափի հնարավորություններից զրկվելու վտանգ։ Դրա համար էլ կրակում ու սպանում են ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին։

Ու քանի դեռ հանդուրժում ենք այս ամենը, մղձավանջը շարունակվելու է։ «Չեմ հանդուրժում»-ը պետք է դառնա յուրաքանյուրիս վարքագծի մղիչ ուժը»։