կարևոր
574 դիտում, 5 օր առաջ - 2022-06-20 11:23

Գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական. փաստաբան

Գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն անդրադարձել է Նիգավանում տեղի ունեցած միջադեպին ու հարուցված քրեական գործին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանությունը Արագածոտնի սպանության դեպքով հայտարարություն է տարածել, որ այն կատարվել է կենցաղային շարժառիթով և գործադրվել է որսորդական հրացան։

Ընդամենն ասեմ, որ քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական։

Դե, շարժառիթի մասին տեղեկատվության իսկությունն էլ թողնում եմ յուրաքանչյուրի դատողությանը…։ Այս համատեքստում մի հարց էլ ունեմ՝ 6 վիրավորների առկայության պայմաններում քրեական գործն ի՞նչու եք հարուցել ընդամենը հասարակ սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածով»: