ՔՊ-ական պատգամավորի եւ փոխմարզպետի հարազատները այսօր Ապարանի մատույցներում գնդակահարել են 7 երիտասարդի, որոնք չեն կիսել քպ-ականների սրբազան սարսուռն առ Նիկոլ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.
«Նիկոլին հայհոյելու համար այլեւս հրապարակային գնդակահարում են
ՔՊ-ական պատգամավորի եւ փոխմարզպետի հարազատները այսօր Ապարանի մատույցներում գնդակահարել են 7 երիտասարդի, ովքեր չեն կիսել քպ-ականների սրբազան սարսուռն առ Նիկոլ։
Գնդակահարված երիտասարդներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ «Աստղիկ» կլինիկա տեղափոխելու ճանապարհին։
Երիտասարդներից 5-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորում, մեկին այս պահին վիրահատում են։
Հա, էս էն իշխանությունն էր, ով դեռ բարուրից պայքարում էր կրիմինալի, պաշտոնյաների ու նրանց ազգականների բեսպրեդելի եւ գողական ենթամշակույթի դեմ։
Նիկոլի դասարանցի ոստիկանությունը, բնականաբար, արդեն հայտարարել է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում եւ «սուգուբը» կենցաղային է»։