կարևոր
556 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-20 09:28

Սահուն մտնում ենք արյունոտ բռնապետության վերջին փուլ․ Վարուժան Գեղամյան

Սահուն մտնում ենք արյունոտ բռնապետության վերջին փուլ․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշեցնեմ բազմիցս հնչեցված պարզ ճշմարտությունը. կապիտուլյանտն ու իր խմբավորումը Հայաստանում դե ֆակտո իշխանություն պահել կարող են բացառապես բռնապետությամբ ու օրստօրե այդ բռնապետության շղթաները ավելի են զգացվելու հասարակության բոլոր շերտերի համար։ Կրկնում եմ՝ բոլոր։
Արագածոտնում վերջին հանցագործության դեպքը ևս մեկ վկայությունն է վերևում ասվածի։ Մենք սահուն մտնում ենք արյունոտ բռնապետության վերջին փուլ, որի առաջին զոհը շաբաթներ առաջ վրաերթի ենթարկված հղի աղջիկն էր, հաջորդ զոհերը ապօրինի ձերբակալված քաղաքական բանտարկյալները, այսօր՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդները։
Սա #հակաՀայաստան'ն է, որին իրենց լռությամբ օժանդակում են իրենց բարի գործերով զբաղեցնող կարծիքի առաջնորդները՝ ժպիտը դեմքին, քաղաքականության հանդեպ ցուցադրական քամհարանքով և կործանվող հայրենիքի կենացը մտքում շարադրելով։
հ.գ. Իսկ առավոտյան թշնամու կրակից զոհված Հրաչ Փիլիպոսյանի մասին ՀՀ դե ֆակտո պաշտպանության նախարարությունը դեռ ոչ մի տվյալ չի հայտնել...»։