44-օրյա պատերազմը դադարեցնելու հնարավորություն Հայաստանը ունեցել է դեռ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն է այսպիսով հաստատել Ռուսաստանի նախագահի նախկինում արված բացահայտումը: Խաչատուրյան-Պուտին հանդիպումից հետո Հայաստանի նախագահի այս խոսքերը միայն Կրեմլի կայքում են հրապարակվել, Հայաստանի նախագահի կայքում դրանք բացակայում են:
«Վահագն Խաչատուրյանն, ըստ էության, մեկնարկը տվեց Հայաստանի վարչապետի իմպիչմենթի գործընթացի»: Այլընտրանքային նախագծեր խմբի գնահատականն է Հայաստանի նախագահի խոսքերին, որոնք Փաշինյանին անվստահություն հայտնելու լեգիտիմ հիմք են համարում:
Ռուսաստանի նախագահը 2020 թվականի նոյեմբերի 17-ին Ռոսսիա-24-ի եթերում հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-20-ին, երբ ադրբեջանական բանակը դեռեւս գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատվածը միայն, իրեն հաջողվել էր համոզել Ալիեւին դադարեցնել ռազմական գործողությունները: Ադրբեջանն էլ պայման էր դրել.փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի: Փաշինյանն այս առաջարկը մերժել էր, Պուտինը՝ զարմացել. չէ՞ որ այդ տարածքները հայկական վերահսկողության տակ էին մնալու: Ռուսաստանի նախագահի այս բացահայտումից հետո Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները պնդում էին, որ Պուտինի առաջարկած տարբերակով պատերազմի դադարեցումը փաստացի կնշանակեր Շուշիի հանձնում:
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ Վահագն Խաչատուրյանը հերքել է Փաշինյանի հիմնական թեզերն ու նրան Շուշին հանձնելու մեղավոր կարգել:
Խաչատուրյանը միամտորեն, թե մտածված է նման բացահայտում արել՝ պատգամավորը դժվարանում է ասել: Չի բացառում, որ սա կարող է, ինչպես Արթուր խաչատրյանն է բնորոշում, իր հովանավորյալի դեմ ապստամբության փորձ լինել: Իսկ իրավապահ համակարգից նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով քննություն սկսելու ակնկալիք չունեն ո՛չ ընդիմադիր պատգամավորը, ո՛չ էլ Այլընտրանքային նախագծեր խումբը: Ավելին՝ միտքն անգամ ծիծաղելի են համարում:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում