կարևոր
1498 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-18 20:49

Աննա Վարդապետյանը կդառնա իրավաբանական մուրճիկ վարչապետի ձեռքում․ Վահե Եփրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ իշխող խմբակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է: Վարդապետյանի անձը լրատվականների ուշադրության ներքո հայտնվեց, երբ նա խառնվեց Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյաններին առաջադրված մեղադրանքին՝ իր վրա վերցնելով քննիչի գործառույթը: 
Փաստաբանը կասկածի տակ չի դնում Աննա Վարդապետյանի իրավաբանական գիտելիքները, բայց ստեղծված իրավիճակը քաղաքական ենթատեքստով է տեսնում: 
Քաղաքացիական պայմանագրի առաջադրած թեկնածուները պրոֆեսիոնալիզմի հետ աղերս չունեն՝ հայտարարում է փաստաբան Վահե Եփրիկյանը: Նա կադրային այս փոփոխության մեջ լուրջ վտանգ է տեսնում: 
«Առաջարկ եմ ստացել, մեկ օր ժամանակ եմ խնդրել մտածելու համար եւ համաձայնել եմ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աննա Վարդապետյանը: Նա համոզված է, որ կաշկանդված չի լինելու Փաշինյանի պատվերներով: Նախկին փոխնախարարի աշխատանքային գործունեությունը ցավոք այլ բան է ցույց տալիս: ՀՀ Գլխավոր դատախազին ընտրում է ԱԺ-ն: Գլխավոր դատախազին ընտրելու համար իշխող խմբակցության ձայները բավարար են: Դատախազը ընտրվում է 6 տարի ժամկետով:

Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը