24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հունիսի 18-ին, ժամը 15։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող ոչ բնակելի տան հին պատից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մասնակի փլուզվել է թիվ 167 ոչ բնակելի տան արևմտյան հատվածի ճակատային մասից մոտ 3 քմ հատված․ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և հեռացրել պատից կախված 3 քար: