կարևոր
1678 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-18 17:31

Մակրոնը մասնակցել է Շառլ դը Գոլի հիշատակին նվիրված միջոցառումներին

Մակրոնը մասնակցել է Շառլ դը Գոլի հիշատակին նվիրված միջոցառումներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  մասնակցել է գեներալ Շառլ դը Գոլի պատմական ուղերձի 82-րդ տարեդարձին նվիրված հիշատակի արարողությանը, որտեղ նա ֆրանսիացիներին կոչ էր արել դիմակայել գերմանական օկուպանտներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ֆրանսիական բանակի երգչախումբը կատարել է Դիմադրության շարժման հիմնը «Պարտիզանների երգը»։ Այն ստեղծվել է 1943 թվականին Լոնդոնում հականացիստական պայքարի ռուս մասնակից Աննա Մարլիի երաժշտության ներքո։ Ֆրանսերեն տեքստի հեղինակներն էին գրողներ Ժոզեֆ Քեսելը և Մորիս Դրուոնը։

Երկրի ղեկավարի հետ արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, վարչապետ Էլիզաբեթ Բորնը, զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն և դը Գոլի ընտանիքի անդամները։