կարևոր
1561 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-18 17:08

ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը հունիսի 18-ի իր հայաստանյան այցի ընթացքում հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Փոխպետքարտուղար Դոնֆրիդը շեշտադրեց ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ փոխգործակցության ամրությունը և մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները, ներգրավվելով երկկողմ ձևաչափում ու նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր խնդիրները։