կարևոր
2416 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-18 13:58

Պայթյուն «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում. 1 զոհ կա

Պայթյուն «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում. 1 զոհ կա

Հունիսի 18-ին, ժամը 12։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։