կարևոր
1699 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-18 14:12

«Գազպրոմ»-ը տեխնիկական պատճառներով կդադարեցնի «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը

«Գազպրոմ»-ը տեխնիկական պատճառներով կդադարեցնի «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը

«Գազպրոմ»-ը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնել է  ընկերության մամուլի ծառայությունը։

«Թուրքական հոսք» գազատարով գազի փոխադրումը ժամանակավորապես կդադարեցվի 2022 թվականի հունիսի 21-ից մինչև հունիսի 28-ը՝ պլանային պրոֆիլակտիկ սպասարկման պատճառով», - ասված է հայտարարության մեջ: 

Ընկերությունից հավելել են, որ նման որոշումը նախապես համաձայնեցված է եղել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իտալիայի իշխանությունները քննարկում են ռուսական գազի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը։