կարևոր
649 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-18 12:44

Վահագն Խաչատուրյանն ի՞նչ է ակնարկում․ Արսեն Բաբայանը՝ Վահագն Խաչատուրյանի տարօրինակ պահվածքի մասին

Վահագն Խաչատուրյանն ի՞նչ է ակնարկում․ Արսեն Բաբայանը՝ Վահագն Խաչատուրյանի տարօրինակ պահվածքի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը միջոցառումներից մեկի ժամանակ առիթ է ունեցել հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Հանդիպման ընթացքում Խաչատուրյանն ասել է՝ «Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Լավրովի հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին եղավ, բայց ամենակարեւորը՝ պատերազմը կանգնեցվեց»,- Խաչատուրյանի այս խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Այս հայտարարությունը բավականին տարօրինակ է հատկապես այն համատեքստում, որ Պուտինը ժամանակին զարմանք էր հայտնել, թե ինչու Նիկոլ Փաշինյանն իր առաջարկությունը չընդունեց և պատերազմը չկանգեցվեց հոկտեմբերի 19-ին: Իսկ հիմա, երբ Վահագն Խաչատուրյանն այսպիսի միտք է հնչեցնում, որն էլ ՌԴ նախագահական կայքում է հրապարակվում, անհրաժեժտություն է առաջանում հասկանալու հետևյալը.

Վահագն Խաչատուրյանն ի՞նչ է ակնարկում: Այն, որ Պուտինը կարող էր, բայց չարե՞ց, թե՞, որ Պուտինն ամեն բան արեց, բայց Նիկոլն այլ ծրագիր ուներ:

Դատելով այն հանգամանքից, որ Խաչատուրյանի այս միտքը ՌԴ պաշտոնական աղբյուրը հրապարակել է, կարելի է ենթադրել, որ ռուսական կողմն առնվազն հասկացել է երկրորդ իմաստով, որ Պուտինն ամեն բան արեց, սակայն Նիկոլն այլ ծրագրեր ուներ: