կարևոր
1063 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-18 12:01

Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում․ շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի․ Պուտին

Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում․ շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը հասկանում է` ինչ է տեղի ունենում Հայաստանում, շահագրգռված է, որ երկրում իրավիճակը կայուն լինի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու հարցում։ Շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի, երաշխավորվի շարունակական զարգացումը», – ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։