կարևոր
1354 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-18 10:43

Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել․ Մելիքյան

Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել․ Մելիքյան

Քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը.
«Դատալսումները հավանաբար կսկսեն հուլիսին։

Հիշեցնում ենք Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ մեր պնդումները. (1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, (2) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»,-մանրամասնել է նա: